Աշխատանքային քննարկում էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների և սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման շուրջ
08/12/2016
Հաշվի առնելով 2017թ. փետրվարի 1-ից մինչև 2018թ. փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության, ներկրման և արտահանման հաշվեկշիռը, ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի փոփոխությունը և էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող մի շարք այլ գործոնների փոփոխությունները՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմն իրականացրել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների, էլեկրաէներգետիկական շուկային ծառայությունների մատուցման և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերաբերյալ հաշվարկները: Տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 14-ին ժամը 16:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խորհրդակցությունների դահլիճում նշված հարցը նախատեսվում է աշխատանքային կարգով քննարկել սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների հետ:
Սակագների հաշվարկներ և տեղեկանքներ