Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՂԸ ՏՎԵԼ Է ԻՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

14/12/2016

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ դեկտեմբերի 14-ի նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2017-2019 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է համաձայնություն տալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2017-2019 թվականների ներդրումային ծրագրին` 32,5 մլրդ դրամ` առանց ավելացված արժեքի հարկի` Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերազինման և ընդլայնման, գազափոխադրման և գազաբաշխման համակարգի վերազինման, նոր բաժանորդների միացման և այլ ներդրումների իրականացման նպատակով: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով