Սահմանվել են նոր սակագներ
13/03/2006
Սահմանվել են նոր սակագներ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սույն թվականի մարտի 10-ին կայացած նիստում քննարկվել են «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության, ինչպես նաև` բնական գազի փոխադրման և բաշխման ծառայությունների սակագների վերանայման հայտերը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը որոշեց սահմանել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի հետևյալ սակագները.
ա) ամսական մինչև 10,0 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ 90 000 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
բ) ամսական 10,0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը` յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար 146,51 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
Հանձնաժողովի որոշմամբ սահմանվել են նաև գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության, ինչպես նաև` բնական գազի փոխադրման և բաշխման ծառայությունների նոր սակագները:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագները կգործեն 2006 թվականի ապրիլի 10-ից:
որոշումները 1 2 3
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով