ՀՀ ՀԾԿՀ-ի աշխատակազմը մշակել է էլեկտրամատակարարման պայմանագրերի նոր օրինակելի ձևերի նախագծերը
06/05/2017
ՀՀ կառավարության կողմից ընդունվող՝ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագրի նախագծի 5-րդ գլխի 1-ին կետի համաձայն՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը մշակել է սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման, էլեկտրական էներգիայի մատակարարման, կառուցապատվող բազմաբնակարան շենքի կամ թաղամասի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագրերի օրինակելի ձևերի նախագծերը․
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ,
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՄ ԹԱՂԱՄԱՍԻ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ,
ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ։
Հաշվի առնելով, որ պայմանագրերի նախագծերի ընդունումը նախատեսվում է մինչև 2017 թվականի հունիսի 1-ը՝ տեղեկացնում ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը, ինչպես նաև սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունները կարող են իրենց առաջարկությունները և դիտողությունները հանձնաժողով ներկայացնել մինչև սույն թվականի մայիսի 16-ը՝ dmuradyan@psrc.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարելով 010-56-49-27 (ներքին համարը՝ 345) հեռախոսահամարով: