Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Աշխատանքային քննարկում էլեկտրամատակարարման պայմանագրերի նոր օրինակելի ձևերի նախագծերի վերանայման շուրջ

18/05/2017

Հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից ընդունվող՝ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագրի նախագծի 5-րդ գլխի 1-ին կետի համաձայն՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը մշակել է սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման, էլեկտրական էներգիայի մատակարարման, կառուցապատվող բազմաբնակարան շենքի կամ թաղամասի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագրերի օրինակելի ձևերի նախագծերը: Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 19-ին ժամը 15:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խորհրդակցությունների դահլիճում նշված նախագծերը նախատեսվում է աշխատանքային կարգով քննարկել սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և ‹‹Հայաստանի էլեկտրական ցանցեր›› ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ: