Պաշտոնական հաղորդագրություն
23/08/2005
Սույն թվականի օգոստոսի 22-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից ստացել է պատասխան գրություն, որով տրվել են ընկերության գործունեության լիցենզիայի պայմանների պահպանման վերաբերյալ հանձնաժողովի մի շարք հարցադրումների պարզաբանումներ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է, որ այսուհետ կշարունակի իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կարգավորման գործառույթները` հետամուտ լինելով բաշխման գործունեության լիցենզիայի պայմանների պահպանմանը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է նաև, որ չի հանդիսանում ՀՀ կառավարության և «Միդլենդ ռեսուրսիս հոլդինգ լիմիթեդ» ընկերության միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի կողմ և պայմանագրից ծագող խնդիրները պետք է լուծվեն պայմանագրի կողմերի միջև:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
23.08.2005թ