Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՎԵՐԱՆԱՅՎԵԼ ԵՆ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

22/11/2017

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 22-ին կայացած նիստում քննարկվել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման մասին հարցը։
Քննարկելով վերը նշված հարցը՝ հանձնաժողովը որոշել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման գումարային սակագինը սահմանել 191,414 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։
Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով