Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՏՎԵԼ Է ԻՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

13/12/2017

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2017 թվականի դեկտեմբերի 13-ի նիստում քննարկել է «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության 2018-2020 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է համաձայնություն տալ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության 2018-2020 թվականների ներդրումային ծրագրին` 32 396.7 մլն դրամ ծավալով` առանց ավելացված արժեքի հարկի։
Ներդրումային ծրագրով նախատեսվում է երեք նոր մայրուղային գազատարների կառուցում, ինչպես նաև Աբովյանի ԳՍՊԿ-ի զարգացման և ընդլայնման ծրագրի շրջանակներում՝ նոր ճնշակայանի և նոր գազահորի շինարարություն։ Նոր բաժանորդների ավելացմանն ուղղված միջոցառումների թվում՝ նախատեսվում է բնական գազի կենցաղային հաշվիչների, պաշտպանիչ արկղերի և ազդանշանային սարքերի և ինքնաշխատ վթարային կափույրների ձեռքբերում։ Ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով նախատեսվում է նաև ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների, մեքենամեխանիզմների, համակարգչային, կազմակերպչական տեխնիկայի և այլ գույքի ձեռքբերում։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով