Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ «ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՀԻԴՐՈ ԿԱՍԿԱԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ

08/05/2018

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի 8-ի նիստում քննարկել է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի 2018 թվականի ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը։
Հանձնաժողովը հավանություն է տվել որոշման նախագծին, որի արդյունքում «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի 2018 թվականի ներդրումային ծրագիրը կազմել է 1 680,2 մլն դրամ (առանց ԱԱՀ):
Ներդրումային ծրագիրը հիմնականում միտված է ՀԷԿ-երի անխափան աշխատանքի ապահովմանը և անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացմանը։
Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել աշխատանքներ՝ ընկերության բոլոր ջրամբարների անվտանգության մակարդակի, տուրբինային սրահների տեխնիկական վիճակի գնահատման, շրջակա միջավայրի պահպանության, տեխնիկական անվտանգության ոլորտի, ինչպես նաև՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղություններով։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով