ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
18/05/2018
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, 2018 թվականի մայիսի 17-ին, երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում:
Այցելության ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահ պարոն Բ.Սահակյանի, պետնախարար Ա.Հարությունյանի հետ: Հայկական երկրորդ հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ քննարկվել են երկու պետությունների հանրային ծառայությունների կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր, արդյունավետ մեթոդների կիրառման խնդիրներ:
2010 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում՝ այս այցելությունը հերթական աշխատանքային հանդիպումն էր Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հետ: Տեղի ունեցած համատեղ նիստի ընթացքում ամփոփվել են համատեղ աշխատանքային ծրագրի արդյունքները, հստակեցվել էներգետիկայի, հեռահաղորդակցության բնագավառների և ջրային ոլորտի առաջիկա կարևորագույն խնդիրները:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Արցախի Հանրապետություն, ք.Ստեփանակերտ