Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՎԵՐԱՆԱՅՎԵԼ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

29/05/2018

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի 30-ի նիստում քննարկել է նաև ՀՀ տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների վերանայման հարցը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 22․04․2015թ․ №88Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի համաձայն նշված գործընթացը կրում է պարբերական բնույթ և իրականացվում է յուրաքանչյուր տարի՝ սակագներում հաշվի առնելու համար ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքի փոփոխությունները և սղաճը (սպառողական գների ինդեքսը)։
Հիմք ընդունելով վերոնշյալ իրողությունը՝ հանձնաժողովը սահմանել է համապատասխան սակագները։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով