Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ԼՐԱՄՇԱԿՎԵԼ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ...

29/05/2018

ԼՐԱՄՇԱԿՎԵԼ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ «ԻՆՔՆԱՎԱՐ ԱՐՏԱԴՐՈՂ-ԲԱՇԽՈՂ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 30-ին հրավիրված նիստում քննարկվել են վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար արտադրողների և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի միջև իրականացվող էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակում հատուցում տրամադրելու կարգը, էլեկտրաէներգիայի փոխանակման և հատուցման «ինքնավար արտադրող-բաշխող» պայմանագրի օրինակելի ձևը և էներգետիկայի բնագավառում լիցենզավորման կարգը լրամշակելու մասին հարցերը, որի նպատակն էր նշված փաստաթղթերը համապատասխանեցնել 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած՝ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-261-Ն և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-262-Ն Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին:
Քննարկման արդյունքում ընդունվել են հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N344Ն, 2016 թվականի հոկտեմբերի 5-ի N273Ն և 2013 թվականի նոյեմբերի 1-ի N374Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշումներ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով