ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ «ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ
20/06/2018
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի հունիսի 20-ին կայացած նիստում քննարկվել է «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2018 թվականի ներդրումային ծրագրին համաձայնություն տալու հարցը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը, որոշել է համաձայնություն տալ «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2018 թվականի ներդրումային ծրագրին 27,82 մլն ՀՀ դրամ՝ (առանց ԱԱՀ) ծավալով՝ էլեկտրաէներգետիկական համակարգում սարքավորումների և ծրագրային ապահովումների ձեռքբերման ուղղությամբ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով