Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի հուլիսի 18-ին կայացած նիստում քննարկվել է ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կառուցվածքի և էլեկտրական էներգիայի առևտրի մեխան

18/07/2018

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի հուլիսի 18-ին կայացած նիստում քննարկվել է ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կառուցվածքի և էլեկտրական էներգիայի առևտրի մեխանիզմների հայեցակարգին հավանություն տալու մասին հարցը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է հավանություն տալ ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կառուցվածքի և էլեկտրական էներգիայի առևտրի մեխանիզմների հայեցակարգին, որով նախադրյալներ են ստեղծվում էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումների իրականացման և հարևան երկրների հետ էլեկտրական էներգիայի առևտրի խթանման համար։ Հայեցակարգը նախանշում է նաև այն աշխատանքները, որոնք ուղղված են 2018 թվականի հուլիսի 1-ից նոր խմբագրությամբ ուժի մեջ մտած՝ Էներգետիկայի մասին ՀՀ օրենքով ամրագրված պահանջների իրագործմանը։
Հայեցակարգով սահմանված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի ամբողջովին կարգավորվող կառուցվածքից աստիճանաբար անցում շուկայի ազատականացված կառուցվածքի՝ ներդնելով մրցակցային շուկայի բաղադրիչներ, որը միտված է ապահովելու նոր մասնակիցների մուտքը էլեկտրաէներգետիկական շուկա և հնարավորություն ընձեռելու սպառողներին էլեկտրական էներգիայի մատակարարի ընտրության հարցում։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով