Երևանի «Ջրմուղ-Կոյուղի» ՓԲԸ-ի 2005թ. հուլիս-օգոստոս ամիսներին իրականացվող մոնիթորինգի ծրագիր
15/09/2005
ՀՈՒԼԻՍ-ՕԳՈՍՏՈՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ
Ծ Ր Ա Գ Ի Ր *
Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի մոնիթորինգը իրականացվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 30-ի N43Ն որոշմամբ հաստատված` Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջների կատարումը ուսումնասիրելու և գնահատելու նպատակով:
Սույն ծրագրի շրջանակներում ուսումնասիրվելու են.
1. Ընկերության լաբորատորիայի կողմից ջրի որակի ստուգումների կարգը (հաճախությունը, նմուշառման կետերը), այդ տեղեկատվության գրանցման և պահպանման ձևերը: Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հետ համագործակցությունը: Խմելու ջրի որակի սանիտարական կանոններով և նորմերով սահմանված չափանիշների անհամապատաս-խանության դեպքերում կատարվելիք աշխատանքների ընթացակարգը (պահանջների 1-ին կետ):
2. Համագործակցելով պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հետ ուսումնասիրել խմելու ջրի քլորացման գործընթացը (քլորացման ժամանակահատվածների և չափաբաժինների պահպանումը): Ուսումնասիրել մնացորդային քլորի առկայությունը խմելու ջրում (պահանջների 1-ին կետ):
3. Ջրամատակարարման հրապարակված գրաֆիկների պահպանումը մասնաճյուղերում (պահանջների 3-րդ կետ):
4. Սպառողների իրազեկումը ջրամատակարարման գրաֆիկների և դրանցում կատարվող փոփոխությունների մասին (պահանջների 3-րդ կետ):
5. Պլանային և վթարային աշխատանքների իրականացման դեպքում սպառողներին և համապատասխան մարմիններին սահմանված կարգով իրազեկելը: Այդ աշխատանքների հետ կապված սահմանային առավելագույն ժամկետների պահպանումը (պահանջների 6, 7-րդ կետերը):
6. Ընկերության կողմից ջրամատակարարման հրապարակված գրաֆիկների պահպանումը Սարի թաղի 3-25-րդ, Լեփսիուսի 6-րդ, Ներքին Չարբախի 2-րդ, Յան Ռայնիսի, Գոգոլի, Մ. Ավետիսյան, Դրոյի փողոցներում, Սարկավագի փողոցի բարձրահարկ շենքերում, Անդրֆեդերացիայի 2-րդ փակուղում, Ջրաշեն և Մուշական գյուղական համայնքներում, Գառնի, Եղվարդ, Զովունի, Խարբերդ գյուղերում և Քանաքեռավանի համայնքում (պահանջների 2-րդ կետ):
7.Բազմաբնակարան շենքերի և առանձնատների մուտքագծերում խմելու ջրի ճնշման համապատասխանությունը սահմանված պահանջներին: Հանրային սեկտորի (ավտոլվացման կետեր, սաունաներ, ռեստորաններ և այլն) ջրամատակարարման համակարգում եղած ճնշման հնարավոր ազդեցությունը տվյալ ջրագծից օգտվող բազմաբնակարան շենքերի և առանձնատների մուտքագծերում եղած ճնշման վրա (պահանջների 4-րդ կետ):
8.Ջրամատակարարման առկա իրավիճակը հանրային սեկտորում: Ջրաչափերի առկայությունը: Օգտագործված ջրաքանակների հաշվառումը: Իրացման խնդիրներ:
9.Վթարային ծառայության և տարածքային սպասարկման ստորաբաժանումների հեռախոսահամարների և հասցեների մասին սպառողներին իրազեկելը: Սպառողներից ստացված տեղեկատվության գրանցման մատյանների առկայությունը մասնաճյուղերում (պահանջների 5-րդ կետ):
10.Խմելու ջրի մատակարարումը սահմանված ժամկետներում չվերականգնելու դեպքում ջրազրկված տարածքների սպառողներին անվճար խմելու ջուր մատակարարելը: Ընկերության կողմից սպառողներին այլընտրանքային խմելու ջրով ապահովելու հնարավորությունները (պահանջների 8-րդ կետ):
11 Թերմատակարարված ջրի դիմաց սպառողների տվյալ ամսվա վճարման ենթակա գումարի նվազեցման դեպքերը (պահանջների 9-րդ կետ):
*Ծանոթություն: Ծրագրի իրականացմանը ներգրավվելու են շահագրգիռ հասարակական կազմակերպությունները և պետական հիգիենիկ ու հակահամաճարակային ծառայության ներկայացուցիչները:
Անհրաժեշտության դեպքում կհրավիրվեն նաև ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչները: