Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Կանոնադրություն

17/09/2018

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, սույն թվականի սեպտեմբերի 11-ին, տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ասիական Զարգացման Բանկի (ADB) միջազգային առաքելության և նույն բանկի՝ ՀՀ-ում մշտական ներկայացուցչության մասնագետների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական բնագավառում իրականացվող սակագնային քաղաքականության, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ 2016-2027 թվականների ներդրումային ծրագրի, ինչպես նաև՝ Ասիական Զարգացման Բանկի կողմից Հայաստանի էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
11.09.18թ.
ք. Երևան

 

 

Նկար 1 

Նկար 2

Նկար 3

Նկար 4