«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սակագների հայտի շրջանակում մոնիթորինգի իրականացման նպատակով աշխատանքային քննարկում
19/09/2018
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված խմելու ջրի խմելու մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հայտի շրջանակում 2018թ․ սեպտեմբերի 26-ին ժամը 14։00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խորհրդակցությունների դահլիճում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նախատեսվում է հայտով ներկայացված մանրածախ ջրամատակարարման ծավալների հավաստիության ստուգման նպատակով իրականացվող մոնիթորինգի վերաբերյալ աշխատանքային քննարկում։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով