ՀՀ ՀԾԿՀ-ի հոկտեմբերի 3-ի նիստ
28/09/2018
Նախագիծ
ՕՐԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
ՀՀ ք. Երևան, Սարյան 22
3 հոկտեմբերի, 2018թ | ժամը՝ 11:00 - ին |
1. Երևան քաղաքի Կոմիտասի 38/3 հասցեի բազմաբնակարան շենքի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու մասին
Զեկուցող` Ս. Աղինյան
2. «Ջերմուկ Տուրբոշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե գումար փոխանցելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովի 2014 թվականի ապրիլի 9-ի №85Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Ս. Աղինյան
3. «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը նախազգուշացնելու մասին
Զեկուցող` Ս. Շահինյան
4. «Վեոն Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված հեռախոսակապի «Բիզնես 4900», «Բիզնես 6900» և «Բիզնես 9900» այլընտրանքային սակագնային փաթեթները սահմանելու մասին
որոշման նախագիծը | հավելված |
Զեկուցող` Ա. Ուլիխանյան
5. «Վեոն Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված №ՌՌԳ/ԱՏ-005/1 թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Գ. Գևորգյան
6. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 2-ի №235Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Գ. Գևորգյան
7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հոկտեմբերի 8-ի №541Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
որոշման նախագիծը | հավելված |
Զեկուցող` Գ. Գևորգյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ` |
Մ. Սողոմոնյան |