Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ՝ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՑԱՆՑԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆՈՐ՝ 33 ԿՈԴ

24/10/2018

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի հոկտեմբերի 24-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի №683Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» հարցը։
Քննարկման արդյունքում` հանձնաժողովի որոշմամբ «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվել է հանրային շարժական կապի ցանցի տարածաշրջանային 33 կոդը։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով