ՀՀ ՀԾԿՀ-ի նոյեմբերի 7-ի նիստ
03/11/2018
Նախագիծ
ՕՐԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
ՀՀ ք. Երևան, Սարյան 22
7 նոյեմբերի, 2018թ | ժամը՝ 11:00 - ին |
1. «Ա-2» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը մերժելու մասին
Զեկուցող` Ս. Աղինյան
2. «ՍՏԵՓՁՈՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Տաշիր» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Ս. Շահինյան
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի №683Ա որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Գ. Գևորգյան
4. «ԱՐՄԱՎԻԱ»-ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված №ԳՌՑ-0187 թույլտվությունը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի №741Ա և 2015 թվականի հունվարի 14-ի №4Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և «ԱՐՄԱՎԻԱ»-ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե գումարի փոխանցում պարտավորեցնելու մասին
Զեկուցող` Գ. Գևորգյան
5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և անհատ ձեռնարկատեր Վաչագան Ավետիսյանին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե գումարի փոխանցում պարտավորեցնելու մասին
Զեկուցող` Գ. Գևորգյան
ԼՐԱՑՈՒՑԻՉ
6. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դեբեդավան գյուղում գտնվող ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանապահ ուղեկալի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու մասին
Զեկուցող` Ս. Աղինյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ` |
Մ. Սողոմոնյան |