Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Նախատեսվում է քննարկել 2018 թվականի նոյեմբերի 23-ին

15/11/2018

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խորհրդակցությունների դահլիճում ժամը 12:00-ին նախատեսվում է քննարկել 30 ՄՎտ և ավելի հզորությամբ կայանների համար էլեկտրական էներգիայի (հզորության) (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված) արտադրության լիցենզիաների պայմանների նախագիծը, իսկ ժամը 15:00-ին՝ մինչև 30 ՄՎտ հզորությամբ կայանների համար էլեկտրական էներգիայի (հզորության) (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված) արտադրության լիցենզիայի պայմանների, ինչպես նաև բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի (օրենքով գնման երաշխիք ունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող – բաշխող (երաշխավորված մատակարար)) պայմանագրի օրինակելի ձևի նախագծերը։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով