ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԻՑ ԱՌԱՋ
19/11/2018
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացրած սակագների վերանայման (ճշգրտման) հայտի շրջանակում իրականացված մանրածախ ջրամատակարարման ծավալների մոնիթորինգի և խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների սահմանման հարցերի շուրջ նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի լիազորված անձինք, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարը, «Սպառողների աջակցման կենտրոն», «Սպառողների ասոցիացիա» Հ/Կ-ների ներկայացուցիչները:
Մասնակիցներին ներկայացվեցին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների ձևավորման սկզբունքները, 2018թ-ի օգոստոսին ստացված հայտի ուսումնասիրության շրջանակներում իրականացված մոնիթորինգի արդյունքները և 2019թ-ի համար հաշվարկված սակագների մեծությունները (գումարային մանրածախ սակագինը՝ 202,272 դրամ/խմ՝ ներառյալ ԱԱՀ-ն):
Հանդիպումն անցավ աշխատանքային, ակտիվ քննարկումների մթնոլորտում. մասնակիցների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր, տրվեցին համապատասխան պարզաբանումներ:
Կցվում է աշխատանքային քննարկմանը ներկայացված նյութը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով