Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ 811-821 ՄՀց և 852-862 ՄՀց, 1765-1785 ՄՀց և 1860-1880 ՄՀց ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊ

12/12/2018

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի դեկտեմբերի 12-ի նիստում քննարկել է «811-821ՄՀց և 852-862ՄՀց, 1765-1785 ՄՀց և 1860-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները հաստատելու մասին», «811-821ՄՀց և 852-862ՄՀց, 1765-1785ՄՀց և 1860-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունների տրամադրման մրցութային հանձնաժողով ստեղծելու և մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» և «811-821ՄՀց և 852-862ՄՀց, 1765-1785ՄՀց և 1860-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների իրականացման արդյունքում տրամադրվող թույլտվությունների ձևերը հաստատելու մասին» հարցերը։
Հանձնաժողովը ընդունել է որոշում, որի համաձայն նշված ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունների տրամադրման մրցույթներն իրականացվելու են ՀՀ հանրային շարժական կապի ցանցի երեք օպերատորների միջև՝ ռադիոհաճախականությունների հատվածների փուլային տրամադրման մրցույթների իրականացման արդյունքում, ինչը հնարավորություն կընձեռի օպերատորներին առավել արդյունավետ գնահատել շարժական կապի ծառայությունների շուկայի իրավիճակն ու նախատեսվող զարգացումները և ծրագրել իրենց հանրային շարժական կապի ցանցերի զարգացման ռազմավարությունները։
Մրցույթների արդյունքում ՀՀ պետական բյուջե կապահովվեն լրացուցիչ մուտքեր, զգալի ներդրումների իրականացում, որոնք կնպաստեն ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում մրցակցության խթանմանը, հանրային շարժական կապի LTE տեխնոլոգիայի ցանցերի զարգացմանը՝ ապահովելով շարժական կապի նոր սերնդի տեխնոլոգիաների ենթակառուցվածքների հասանելիության բարձր ցուցանիշ. ՀՀ բնակավայրերում առնվազն մեկ շարժական կապի ցանցի LTE-A տեխնոլոգիայի հիման վրա 100 տոկոս ծածկույթ։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով