Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի դեկտեմբերի 14-ից հայտարարում է 811-821ՄՀց և 852-862ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թո
14/12/2018
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի դեկտեմբերի 14-ից հայտարարում է 811-821ՄՀց և 852-862ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթ՝ «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական և «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև։ Մրցույթը կազմակերպվելու է համաձայն հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N697Ա որոշմամբ հաստատված մրցույթի կանոնների (որոշմանը կարելի է ծանոթանալ սույն կայքում հետևյալ hղումով)։ Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում` մինչև 2019 թվականի հունվարի 14-ը (քաղաք Երևան, Սարյան 22):
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով