Աշխատանքային քննարկում ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների և սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ
17/12/2018
Տեղեկացնում ենք, որ ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության, ծառայությունների մատուցման և սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման հարցերի շուրջ 2018 թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախատեսվում է աշխատանքային քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Կցվում են ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների հաշվարկները։
Տեղեկացնում ենք նաև, որ սակագների հաշվարկները հիմնավորող փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչությունում՝ նախապես զանգահարելով 010-52-85-90 (լր. 329) հեռախոսահամարով։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով