Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի նիստում, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է քննարկել սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սա

19/12/2018

2018 թվականի դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիք համարվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժանորդների համար էլեկտրաէներգիայի սակագների սահմանման հարցերը։
Կցվում են՝

1. Սակագների վրա ազդող գործոնների վերաբերյալ ամփոփ տեղեկանքը,

2. Սակագների հաշվարկները,

3. ՀՀ ՀԾԿՀ գրությունն՝ ուղղված ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարին,

4. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարի պատասխան գրությունը: