ՀԾԿՀ-ն մշակել է էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների լիցենզիաների պայմանների օրինակելի ձևերը
24/12/2018
2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մշակել է էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մասնակիցների լիցենզիաների պայմանների օրինակելի ձևերը, ինչպես նաև վերանայալ է արտադրության լիցենզիաների պայմանների օրինակելի ձևերը․
մինչև 30 Մվտ հզորությամբ կայաններում արտադրության լիցենզիա,
30 ՄՎտ և ավելի հզորությամբ կայաններում արտադրության լիցենզիա,
էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա,
էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա։