Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Սեպտեմբերի 20-ի հանձնաժողովի նիստ

14/09/2006

2006 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...


 
Նախագիծ

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ


20 սեպտեմբերի, 2006թ
ժամը՝ 11:00 - ին

  1. «Զովաշեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Զովաշեն» փոքր հիդրոէլեկտրակայանի նախագծային հզորության վերականգնմանն ուղղված ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին

    որոշման նախագիծը

    Զեկուցող` Ա.Բուդաղյան

  2. «Կապան-Էնեղժի» փակ բաժնետիրական ընկերության «Ողջի-2» և «Ողջի-3» փոքր հիդրոէլեկտրակայանների վերականգնմանն ու նախագծային հզորությունների ավելացմանն ուղղված ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին

    որոշման նախագիծը

    Զեկուցող` Ա.Բուդաղյան

  3. «Ռեդ Բլյու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնետոմսերը օտարելուն համաձայնություն տալու մասին

    որոշման նախագիծը

    Զեկուցող` Հ.Ամիրաղյան

  4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի գործունեության ծրագիրը հաստատելու մասին

    որոշման նախագիծը        ծրագիրը

    Զեկուցող` Ռ.Սարգսյան

  5.  Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի N 28Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

    որոշման նախագիծը       հավելվածներ     1 2

    Զեկուցող` Գ.Գևորգյան

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`         Ռ.Նազարյան