Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 12-ից հայտարարում է 1766,6-1770ՄՀց և 1861,6-1865ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագ
12/02/2019
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 12-ից հայտարարում է 1766,6-1770ՄՀց և 1861,6-1865ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթ՝ «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական և «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև։ Մրցույթը կազմակերպվելու է համաձայն հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N697Ա որոշմամբ հաստատված մրցույթի կանոնների (որոշմանը կարելի է ծանոթանալ սույն կայքում)։ Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում` մինչև 2019 թվականի մարտի 14-ը, ժամը 18։00 (քաղաք Երևան, Սարյան 22):