Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի մարտի 14-ից հայտարարում է 1770-1775ՄՀց և 1865-1870ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման

14/03/2019

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի մարտի 14-ից հայտարարում է 1770-1775ՄՀց և 1865-1870ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթ՝ «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական և «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև։ Մրցույթը կազմակերպվելու է համաձայն հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N697Ա որոշմամբ հաստատված մրցույթի կանոնների (որոշմանը կարելի է ծանոթանալ սույն կայքում)։ Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում` մինչև 2019 թվականի ապրիլի 15-ը, ժամը 18։00 (քաղաք Երևան, Սարյան 22):