ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
11/04/2019
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 24-ի №259Ն որոշման 2-րդ կետի 6-րդ և 3-րդ կետի 3-րդ ենթակետերը, մտադիր է «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան», «ՋԻԷՆՍԻ-Ալֆա» փակ բաժնետիրական, «ՅՈՒՔՈՄ», «Քրոսսնեթ», «Այթեր», «Ջիթել», «Ինտերնետ կոմունիկացիաներ», «Ձորաղբյուր համալիր» սահմանափակ պատասխանատվությամբ և «Հայ-Թեք Գեթվեյ, Ինք.» ընկերություններին ճանաչել իրենց անհատական հանրային ամրակցված հեռախոսացանցերում զանգերի վերջնավորման մեծածախ շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորներ:
Այդ կապակցությամբ, համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված ընթացակարգի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ակնկալում է շահագրգիռ անձանց գրավոր մեկնաբանությունները մինչև 2019 թվականի հունիսի 11-ը (հասցե` Երևան 0002, Սարյան 22):