Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի ապրիլի 15-ից հայտարարում է 1775-1780ՄՀց և 1870-1875ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման
15/04/2019
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի ապրիլի 15-ից հայտարարում է 1775-1780ՄՀց և 1870-1875ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթ՝ «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական և «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև։ Մրցույթը կազմակերպվելու է համաձայն հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N697Ա որոշմամբ հաստատված մրցույթի կանոնների (որոշմանը կարելի է ծանոթանալ սույն կայքում)։ Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում` մինչև 2019 թվականի մայիսի 15-ը, ժամը 18։00 (քաղաք Երևան, Սարյան 22):