ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱՐԵԳԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ
23/04/2019
Այսօր՝ Ապրիլի 23-ին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ներկայացրեց Ազգային Ժողովի որոշմամբ, հինգ տարի պաշտոնավարման ժամկետով հանձնաժողովի նախագահ նշանակված Գարեգին Բաղրամյանին:
ՀՀ փոխվարչապետը հույս հայտնեց, որ կարգավորող հանձնաժողովի նոր նախագահը իր պաշտոնավարման ընթացքում, մասնագիտական խորը գիտելիքների և փորձառության շնորհիվ, լավագույնս կիրականացնի մարմնի գործառույթները:
Իր պատասխան խոսքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորանշանակ նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ իր աշխատանքը միտված է լինելու մարմնի անկախության, թափանցիկության, սպառողների և տնտեսվարողների շահերի հավասարակշռումը նոր մակարդակի բարձրացնելուն, հանրության հետ կապերի առավել սերտացմանը: Այս ամենի շնորհիվ միայն, սպառողները առավել մեծ վստահություն կունենան հանձնաժողովի կողմից սահմանված ծառայությունների սակագների, ընդունված որոշումների նկատմամբ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով