Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Հունիսի 14-ի հանձնաժողովի նիստ

08/06/2006

2006 թվականի հունիսի 14-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...


Նախագիծ

Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

 

14 հունիսի, 2006թ                                                                                                                 ժամը՝ 11:00 - ին

  1. «Բուռ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ֆինանսական երաշխիքը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին

    որոշման նախագիծը

    Զեկուցող` Ա.Բուդաղյան

  2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի հուլիսի 23-ի N 86Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

    որոշման նախագիծը

    Զեկուցող` Ա.Բուդաղյան

  3. «Տիրակալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ֆինանսական երաշխիքի մի մասը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին

    որոշման նախագիծը

    Զեկուցող` Ա.Բուդաղյան

  4. «Հիդրո կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով փաստաթղթերի ներկայացման ժամկետը երկարաձգելու մասին

    որոշման նախագիծը

    Զեկուցող` Ա.Բուդաղյան

  5. «Սյունիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ապրես» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման N 0087 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին

    որոշման նախագիծը

    Զեկուցող` Հ.Ամիրաղյան

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան