ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը մասնակցում է քաղաքական ֆորումներին
25/06/2019
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, որտեղ մասնակցում է «Էներգետիկ արդյունավետությունը արդյունաբերությունում» և «Երկարաժամկետ էներգետիկ պլանավորումը» թեմայով քաղաքական ֆորումներին:
Միջոցառումը կազմակերպվել է Միջազգային էներգետիկ գործակալության կողմից՝ ԵՄ-ն էներգիայի համար ծրագրի շրջանակում:
Ֆորումի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝ արդյունաբերական էներգիայի կիրառումը և արդյունավետությունը, Էներգիայի արդյունավետությունը փոքր և միջին ձեռնարկություններում, արդյունաբերական էներգիայի կառավարման համակարգերը և արդյունաբերական էներգիայի արդյունավետության շուկայական գործիքները:
Միջազգային հանդիպմանը մասնակցում են տասնյակ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: