Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Քննարկում հասարակական կազմակերպությունների հետ

25/06/2019

Հաշվի առնելով «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի առաջարկն, առ այն, որ հասարակական կազմակերպությունները ցանկություն են հայտնել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և հանձնաժողովի հետ համատեղ քննարկել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին ուղղված դիմում-բողոքների, ինչպես նաև ընկերության թեժ գծին ուղղված բողոքների, ջրանջատումների, ջրի կորստի, առևտրային հաշվառքի սարքերին առնչվող խնդիրների վերաբերյալ, սույն թվականի հունիսի 25-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կազմակերպվեց քննարկում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ:
Հանձնաժողովի անդամներ Կամո Սարգսյանը և Մեսրոպ Մեսրոպյանը ողջունեցին ներկաներին և առաջարկեցին «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչներին առաջնահերթ դիտարկել քննարկմանը մասնակից քաղաքացիների խնդիրները, որոնք վերաբերում էին խմելու ջրի սպառման ծավալին և խմելու ջրի որակին: Բարձրաձայնած հարցերին ընկերության կողմից տրվեցին անհրաժեշտ պարզաբանումներ և հասցեական լուծումներ:
Այնուհետև ՀԿ-ների ներկայացուցիչները «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին փոխանցեցին այն բաժանորդների դիմում-բողոքները, ովքեր իրենց խնդիրներով դիմել էին ՀԿ-ներին: Ընկերության ներկայացուցիչները վերցնելով դիմում-բողոքներն իրենց հսկողության ներքո՝ նշեցին, որ կտրվի համապատասխան ընթացք: