Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Գարեգին Բաղրամյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահին

03/07/2019

Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հանդիպել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահ Մալիկա Գենդուրիի, ինչպես նաև «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանի և այլ աշխատակիցների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներ Սերգեյ Աղինյանը և Կամո Սարգսյանը:
Զրուցակիցները քննարկեցին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սպասարկման որակի ցուցանիշներին, ներդրումային ծրագրերին և սակագնային քաղաքականությանը առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին բովանդակալից քննարկման համար: