Սեպտեմբերի 15-ի հանձնաժողովի նիստ
08/09/2006
2006 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
15 սեպտեմբերի, 2006թ
ժամը՝ 11"00 - ին
- «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
որոշման նախագիծը հավելված
Զեկուցող` Գ.Գևորգյան
- «Էպեֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ամասիա» փոքր հիդրոէլեկտրակայանի վերաբերյալ փաստաթղթերը հանձնաժողով ներկայացնելու ժամկետը երկարաձգելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Ա.Բուդաղյան
- «Ֆիրմա Գ.Ա.Խ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Սարավան» փոքր հիդրոէլեկտրակայանի վերաբերյալ փաստաթղթերը հանձնաժողով ներկայացնելու ժամկետը երկարաձգելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Ա.Բուդաղյան
- «Լուսակունք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Ավազան» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
որոշման նախագիծը հավելված
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան