ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացվող 1770-1775ՄՀց և 1865-1870ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթի շրջանակո
13/05/2019
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացվող 1770-1775ՄՀց և 1865-1870ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթի շրջանակում ներկայացվել է մրցույթի մասնակցության մեկ հայտ՝ «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից: Հայտում պարունակվող փաստաթղթերը համապատասխանում են մրցույթի կազմակերպման կանոններով սահմանված պայմաններին:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի մայիսի 8-ին հրավիրված նիստում քննարկվել և ընդունվել է «1770-1775ՄՀց և 1865-1870ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով կազմակերպված մրցույթում նախաորակավորված ընկերություն ճանաչելու մասին» որոշումը, որի համաձայն նախաորակավորված ընկերություն է ճանաչվել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը: