Լատվիայի Հանրապետության հանրային ծառայությունների և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների համագործակցության շրջանակում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր
21/05/2019
Լատվիայի Հանրապետության հանրային ծառայությունների և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների համագործակցության շրջանակում ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը կծառայի որպես հիմք երկու կարգավորող մարմինների միջև հետագա երկկողմանի համագործակցության խթանման, այդ թվում էներգետիկայի, էկեկտրոնային հաղորդակցության, ջրային ոլորտներում կարգավորման փորձի և անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև ոլորտի փորձագետների միջև համատեղ սեմինարների և համաժողովների կազմակերպման համար։
Փոխըմբռնման հուշագրի ստորագրման հետ մեկտեղ քննարկեցինք նաև բազմոլորտ կարգավորող մարմնի գործունեությանն առնչվող հարցեր, այդ թվում կարգավորող մարմնի անկախության հզորացման և էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարների սահմանման մեթոդաբանության վերաբերյալ: