ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հանրային քննարկում
07/06/2019
Սույն թվականի հունիսի 11-ին, ժամը 11։00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (հասցե՝ ք. Երևան, Սարյան 22) տեղի կունենա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի, ներառյալ՝ 2020 թվականի պետական բյուջեի հայտի նախագծի, ինչպես նաև հայտի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների հանրային քննարկում: Նշված նախագիծը տեղադրված է հանձնաժողովի ինտերնետային կայքէջի «ՄԵՐ ՄԱՍԻՆ» բաժնի «ՀԿԾՀ բյուջե» ենթաբաժնում: