Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Տեղի է ունեցել հանրային քննարկում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ

11/06/2019

Սույն թվականի հունիսի 11-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի է ունեցել հանրային քննարկում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020-2022թթ.. միջնաժամկետ ծախսերի ծրագրի, ներառյալ՝ 2020 թվականի պետական բյուջեի հայտի նախագծի, ինչպես նաև հայտի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ:
Հանրային քննարկմանը մասնակցում էին Հանրային խորհրդի և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արթուր Սաֆարյանը ներկաներին ծանոթացրեց հանձնաժողովի բյուջեի ձևավորման մեխանիզմին, ինչպես նաև հակիրճ ներկայացրեց 2020 թվականի բյուջետային հայտի նախագծի հիմքում դրված ֆինանսական ցուցանիշները: Այնուհետև հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով, հնչեցրած հարցերին տրվեցին անհրաժեշտ պարզաբանումներ:

12645

3