ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագի
21/06/2019
Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման խթանման և Հայաստանի ու Վրաստանի միջև միջպետական առևտրի զարգացման նպատակով սույն թվականի հունիսի 21-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջև ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր Շուկայի կառավարման ծրագրային համակարգի մշակման և սպասարկման մասին:
Ողջույնի խոսքով հանդես եկան ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Իր խոսքում Գարեգին Բաղրամյանը կարևորեց շահագրգիռ բոլոր կառույցների միջև համագործակցությունը՝ ուղղված էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացմանը և միջպետական առևտրի խթանմանը, հիմքում դնելով ներքին շուկայի սպառողների շահերի պաշտպանությունը: