Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

"ԱՐՄԵՆՏԵԼ" ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ GSM ԵԼԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՎԱԾ ՍԱԿԱԳՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28/02/2006

Հիմք ընդունելով "Էլեկտրոնային հաղորդակցության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետը, 1-ին մասի 2-րդ կետի ե) ենթակետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1‑ին կետը, 26-րդ հոդվածի 1-ին մասը, 31-րդ հոդվածի 2-րդ մասը, 66‑րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի N1465Ն որոշմամբ հաստատված "ԱրմենԹել" ՀՁ" փակ բաժնետիրական ընկերությանը


ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

__ _______________ 2006 թվականի N ___Ա
ք. Երևան

 

"ԱՐՄԵՆՏԵԼ" ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ GSM ԵԼԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՎԱԾ ՍԱԿԱԳՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Հիմք ընդունելով "Էլեկտրոնային հաղորդակցության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետը, 1-ին մասի 2-րդ կետի ե) ենթակետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1‑ին կետը, 26-րդ հոդվածի 1-ին մասը, 31-րդ հոդվածի 2-րդ մասը, 66‑րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի N1465Ն որոշմամբ հաստատված "ԱրմենԹել" ՀՁ" փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակի" 6.Դ.2 կետը և նպատակ ունենալով երաշխավորել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում գործունեություն իրականացնող անձանց և ծառայություններից օգտվող բաժանորդների շահերի պաշտպանությունն ու մրցակցային ծառայությունների ոլորտում անառողջ մրցակցային միջավայրի բացառումը, ինչպես նաև` հաշվի առնելով "Ղ-Տելեկոմ" փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված 2006 թվականի փետրվարի 7-ի` "ԱրմենՏել" փակ բաժնետիրական ընկերության կողմից հակաօրինական սակագների կիրառման վերաբերյալ N Mgt/06146/L/RY/Arm գրությամբ բարձրացված հարցերը և դրանց վերաբերյալ "ԱրմենՏել" փակ բաժնետիրական ընկերության կողմից 2006 թվականի փետրվարի 27-ի N 67/06 գրությամբ ներկայացված պարզաբանումները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1.Սահմանել, որ "ԱրմենՏել" փակ բաժնետիրական ընկերության կողմից 2006 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում մեկ տարի անընդմեջ իր բջջային պայմանագրային համակարգի բաժանորդ հանդիսացողների կողմից դեպի իր բջջային և ֆիքսված ցանցեր կատարվող զանգերի համար երկու դրամ մեկ րոպեի դիմաց (առանց ավելացված արժեքի հարկի) սակագնի կիրառումը դեպի ֆիքսված ցանց կատարվող զանգերի մասով ներառում է հակամրցակցային գործելակերպի հատկանիշներ:

2.Ընդունել ի գիտություն, որ "ԱրմենՏել" փակ բաժնետիրական ընկերության կողմից 2006 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում մեկ տարի անընդմեջ իր բջջային պայմանագրային համակարգի բաժանորդ հանդիսացողների կողմից դեպի իր բջջային և ֆիքսված ցանցեր կատարվող զանգերի համար երկու դրամ մեկ րոպեի դիմաց (առանց ավելացված արժեքի հարկի) սակագինը կիրառվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի N1465Ն որոշմամբ հաստատված "ԱրմենԹել" ՀՁ" փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակի" 6.Դ.2. կետով սահմանված ընթացակարգի խախտմամբ:

 

3."ԱրմենՏել" և "Ղ-Տելեկոմ" փակ բաժնետիրական ընկերություններին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել "Էլեկտրոնային հաղորդակցության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատման ենթակա մրցակցության երաշխավորման կանոնների վերաբերյալ առաջարկություններ:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

 

ք.Երևան
__ _________ 2006 թ.
ժամը _____