ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող և Շոտլանդիայի ջրային ոլորտը կարգավորող հանձնաժողովների միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր
08/07/2019
Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Շոտլանդիայի ջրային ոլորտը կարգավորող հանձնաժողովի միջև ստորագրվեց համաձայնագիր՝ ջրային ոլորտի կարգավորման համագործակցության վերաբերյալ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն իր խոսքում կարևորեց երկու հանձնաժողովների միջև համագործակցությունը և փորձի փոխանակումը՝ հույս հայտնելով, որ համաձայնագրի ստորագրումից հետո կողմերի հետագա աշխատանքներն կդառնան ավելի ակտիվ և արդյունավետ:
Կողմերը կհամագործակցեն կարգավորման քաղաքականության, գործունեության մոնիթորինգի և հաշվետվությունների ներկայացման, վճարների և սակագների սահմանման, ակտիվների կառավարման պլանների վերանայման, ինչպես նաև ջրային ոլորտին վերաբերող այլ հարցերում: