Քննարկվել են ՀԲ-ի հետ հետագա համագործակցության հնարավորությունները
08/07/2019
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ընդունել է Համաշխարհային բանկի թվային զարգացման հարցերով պատվիրակությանը:
Զրուցակիցները քննարկեցին Համաշխարհային բանկի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետագա համագործակցությունը լայնաշերտ ինտերնետ հասանելիության զարգացման ռազմավարության, էլեկտրոնային հաղորդակցության վերաբերյալ օրենսդրության արդիականացման և «Եվրոպական միությունը հանուն թվային օրակարգի» (EU4Digital) ծրագրի շրջանակում Համաշխարհային բանկի կողմից լայնաշերտ շուկայի զարգացման նպատակով իրականացվող գործողությունների վերաբերյալ հարցերը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել քննարկումները վերոնշյալ ծրագրերի շուրջ, որից հետո անցնել դրանց իրականացման մեխանիզմների մշակման գործընթացին: Բացի այդ կողմերը կհամագործակցեն ներկայումս ընթացող 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրման նախապատրաստական աշխատանքների շրջանակում: