Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացվող 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթի շրջանակո

10/07/2019

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացվող 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթի շրջանակում ներկայացվել է մրցույթի մասնակցության մեկ հայտ՝ «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից: Հայտում պարունակվող փաստաթղթերը համապատասխանում են մրցույթի կազմակերպման կանոններով սահմանված պայմաններին:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի հուլիսի 10-ին հրավիրված նիստում քննարկվել և ընդունվել է «1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով կազմակերպված մրցույթում նախաորակավորված ընկերություն ճանաչելու մասին» որոշումը, որի համաձայն նախաորակավորված ընկերություն է ճանաչվել «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: