Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
23/07/2019
Սույն թվականի հուլիսի 19-20-ը աշխատանքային այցով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորղով հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը գտնվում էր Արցախի Հանրապետությունում՝ ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների համագործակցության համաձայնագրի շրջանակում իրականացվող համատեղ աշխատանքների նպատակով:
Այցի շրջանակում տեղի ունեցավ երկու հանձնաժողովների համատեղ նիստ: Մինչ օրակարգի հարցերի քննարկումը ողջույնի խոսքով հանդես եկան հանձնաժողովի նախագահները: ՀՀ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն իր խոսքում կարևորեց երկու հանձնաժողովների համատեղ գործունեությունը՝ համոզմունք հայտնելով, որ կարգավորող կառույցների համատեղ աշխատանքն ավելի կամրապնդվի և կմնա բարձր մակարդակում:
Այնուհետև ՀՀ ՀԾԿՀ պատվիրակությանն ընդունեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Աշխատանքային հանդիպում տեղի ունեցավ Արցախի Հանրաապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի մոտ: Քննարկվեցին երկու հայկական պետությունների համար մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես, վերահաստատվեց 2019 թվականի օգոստոսի 1-ից «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի և «Յուքոմ» ՍՊԸ-ի կողմից ռոումինգ ծառայության նվազեցված սակագների կիրառումը: Արդյունքում, ելքային և մուտքային զանգերի համար 45 դրամ սակագնի փոխարեն կկիրառվեն համապատասխանաբար ելքային զանգերի համար 38, մուտքայինի համար 25 դրամ, sms կարճ հաղորդագրության համար գործող 60 դրամ սակագնի փոխարեն 40 դրամ սակագին՝ հավասարեցվելով «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից կիրառվող սակագներին: Ձեռք բերվեց պայմանավորվածություն շարունակելու հետագա քննարկումները՝ ուղղված 2020 թվականի հունվարի 1-ից ռոումինգ ծառայությունների սակագների աստիճանական նվազեցման վերաբերյալ կարգավորող մարմինների և շարժական կապի օպերատորների միջև համապատասխան հուշագրի կնքմանը: Քննարկվեցին նաև ԱՀ-ում էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի գործունեության իրավական կարգավիճակի ամրագրման, ԱՀ սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագներին վերաբերող, ինչպես նաև ընթացիկ հարցեր: