Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Աշխատանքային քննարկում «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 9-ի №397Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի

26/07/2019

Տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 9-ի «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին» №397Ա որոշման 2-րդ կետով հաստատված «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ԼՋ №0001 լիցենզիայի պայմանների 3-րդ հավելվածում (Աղյուսակ 1) փոփոխություն կատարելու վերաբերյալ 2019 թվականի հուլիսի 29-ին ժամը 11։30-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խորհրդակցությունների դահլիճում նախատեսվում է աշխատանքային քննարկում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Նախագիծ
Հավելված