Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

ՀՀ ՀԾԿՀ-ի օգոստոսի 7-ի նիստ

02/08/2019

 

 

 

 

Նախագիծ

ՕՐԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

ՀՀ ք. Երևան, Սարյան 22

 

7 օգոստոսի, 2019թ  ժամը՝ 11:00 - ին

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №541Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Ա. Ուլիխանյան

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի 13 հասցեում գտնվող «Ա. Բակունցի անվան №7 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու մասին

որոշման նախագիծը հավելված

Զեկուցող` Գ. Գրիգորյան

3. «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ վարձակալության իրավունքով գույք տրամադրելուն համաձայնություն տալու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Հ. Ղազարյան

4. «ԱՐԵԳ ԷՆԵՐԳԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Արեգ-2» արևային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին

որոշման նախագիծը հավելված

Զեկուցող` Հ. Ղազարյան

5. «ՎԵՆՏՈՒՍ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Վենտուս-1» արևային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին

որոշման նախագիծը հավելված

Զեկուցող` Հ. Ղազարյան

6. «ՎԵՆՏՈՒՍ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Վենտուս-2» արևային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին

որոշման նախագիծը հավելված

Զեկուցող` Հ. Ղազարյան

7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի օգոստոսի 12-ի №489Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

որոշման նախագիծը հավելված

Զեկուցող` Գ. Գևորգյան

ԼՐԱՑՈՒՑԻՉ

8. Պաշտոնական պարզաբանում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշման վերաբերյալ

Զեկուցող` Հ. Ղազարյան

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

 

  Գ. Բաղրամյան